-
21.06.2015|
21:07
Հալեպում երեկ հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել։ Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ՝ Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) և հալեպահայ Կարո Մկրտիչյանը։
-
21.06.2015|
21:06
«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
-
21.06.2015|
21:00
Չիլիի հարավում հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել, իսկ 4 մարդ համարվում է անհետ կորած: Մահվան դեպքերը տեղի են ունեցել տները քանդվելու, սողանքների ու փոթորիկների պատճառով:
-
21.06.2015|
20:52
Հոլիվուդի աստղ, դերասանուհի և ռեժիսոր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Թուրքիայում է: Hurriyet Daily News-ը հայտնում է, որ նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ «Կասրի Նեհրոզ» հյուրանոցում, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
-
20.06.2015|
18:39
ՆԱՏՕ-ի ԽՎ անդամները ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
-
20.06.2015|
18:21
1993թ. հայ-թուրքական սահմանի փակման գլխավոր պատճառը եղել է ղարաբաղյան հակամարտությունը, բայց դա չի հանգեցրել հարցի կարգավորման որեւէ դրական շարժի։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ ասել է Քաղաքականության եվրոպական կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը։
-
19.06.2015|
21:20
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հոսպիտալացվել է երկրի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը: Գիշերային ժամերին նրան տեղափոխել են Անկարայի կլինիկաներից մեկը: Կլինիկայի հաղորդմամբ՝ Սեզերի կյանքին լուրջ վտանգ չի սպառնում:
-
19.06.2015|
21:19
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի խորհրդարանի շենքում տետ-ա-տետ հանդիպել են Թուրքիայի 11-րդ և 12-րդ նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Էրդողանը՝ 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին հրաժեշտ տալու արարողության շրջանակներում: Գյուլն ու Էրդողանը հանդիպել են խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
-
19.06.2015|
12:24
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ. «Աստվածաշնորհ կյանքի ընթացքում հոգելույս Քըրք Քրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության»:
-
19.06.2015|
12:17
ՈՒրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարը: Ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին և բարի գալուստ մաղթում արտերկրից ժամանած մեր հյուրերին: